Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ–ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ` իրենց հոգևոր ծառայությունը շարունակելու համար։ Տեղեկությունը հայտնում է լրագրող Սյուզի Բադոյանը։
Լրագրողը նշել է նաև, որ քահանաները Վորոնեժի և Իժևսկի հայկական եկեղեցիների հոգևոր սպասավորներն են։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` քահանաներից մեկին չեն թողել մեկնել երկրից` տանելով վարժական հավաքների։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Տարոն Չախոյանը ԱԺ ընտրություններից առաջ հայտարարել էր, որ «Ռուսաստանից ընտրակաշառքով ժամանածները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքների, իսկ ովքեր կհրաժարվեն, կենթարկվեն քրեական պատասխանատվության»: Հաջորդ առավոտյան լուր տարածվեց, որ սահմանային անցակետը հատելիս ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները տղամարդկանց 25-օրյա վարժանքների մասնակցելու ծանուցումներ են տալիս։