Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Կատարի «Ալ Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Իսրայելի կողմից Գազայի արևմտյան Ար-Ռիմալ թաղամասում մեքենաների վրա հասցված անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, մի քանիսը՝ վիրավորվել։

«Մեկ կին զոհվել է, իսկ մի քանիսը վիրավորվել են Գազայի արևմտյան Ար-Ռիմալ թաղամասի վրա իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով», – հաղորդել է կատարական հեռուստաալիքը։

Սոցիալական ցանցերում հրապարակվում են նաև Գազայում տեղի ունեցած այլ հարվածների տեսանյութեր, սակայն նոր զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment