Սվերդլովսկի մարզում տորնադո է տեղի ունեցել՝ վնասելով ենթակառուցվածքները

ՌԴ Սվերդլովսկ քաղաքում տորնադո է տեղի ունեցել, որի հետևանքով քաղաքի ենթակառուցվածքներ են վնասվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Ականատեսները հայտնում են, որ փոթորիկը պոկել է տների տանիքներ, տապալել ծառեր և էլեկտրահաղորդման գծեր: Արդյունքում, Սվերդլովսկի մարզի որոշ բնակիչներ զրկվել են էլեկտրաէներգիայից:

«Այսօր մեր քաղաքը լուրջ մարտահրավերի առաջ կանգնեց։ Ուժեղ քամիները վնաս են հասցրել ենթակառուցվածքներին», – VKontakte-ում գրել է Կուշվա քաղաքային շրջանի ղեկավար Միխայիլ Սլեպուխինը։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան։

Ural Mash-ի տվյալներով՝ մի քանի գյուղերում տասնյակ տներ և մեքենաներ են վնասվել: Նշվում է, որ հզոր տորնադոն ուղեկցվել է ուժեղ անձրևով և կարկուտով։

Leave a Comment