Ադրբեջանը վիճարկում է Հայաստանի օգտին կայացված որոշումը

Բաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի օգտին կայացրած որոշման հետ կապված իր դժգոհության պատճառով։


«Ընդգծվել է, որ տվյալ որոշումն անարդար է, կողմնակալ և հակասում է միջազգային իրավունքի դրույթներին։

Մտահոգություն է արտահայտվել այն առնչությամբ, թե որոշման մեջ, իբր, օգտագործվել է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հակասող տերմինաբանություն։

Ադրբեջանը մերժում է դատարանի այս որոշումը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն խիստ դժգոհություն է հայտնել այն փաստից, որ ՄԻԵԴ-ի որոշման մեջ հիշատակվել են Արցախը, նրա պետական մարմինները, Պաշտպանության բանակը, գլխավոր դատախազը և օմբուդսմենը»,- ասվում է հայտարարությունում։

Հիշեցնենք՝ կայացել է առաջին վճիռը` քառօրյա պատերազմի վերաբերյալ. ինչ է պարտավորեցրել ՄԻԵԴ-ը Բաքվին։  

ՄԻԵԴ կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ի թիվս այլնի՝ Եվրոպական դատարանն արձանագրել է՝ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը (գլխատում և մարմնի պղծում)։

 

Leave a Comment