ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք

ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք

Ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը՝ Adidas Trionda-ն, անսովոր ճանապարհորդություն է կատարել՝ հասնելով Միջազգային տիեզերական կայան (ՄՏԿ)։ Գնդակն ուղարկվել է ուղեծիր գիտափորձի շրջանակում, որի նպատակն էր հասկանալ, թե ինչպես են անկշռության պայմաններն ազդում գնդակի ֆիզիկական վարքի և դրա մեջ ներկառուցված սենսորների աշխատանքի վրա։ ՄՏԿ-ի անձնակազմը վերարտադրել է 2019 թվականին իրականացված փորձը՝ ցույց տալու համար, թե ինչպես է գնդակի լավ կամ վատ հավասարակշռվածությունն ազդում դրա շարժման վրա։

Դեռ 2019 թվականին NASA-ն և Adidas-ը ֆուտբոլի գնդակներ էին ուղարկել ՄՏԿ՝ SpaceX CRS-18 առաքելության շրջանակում։ Այն ժամանակ տիեզերագնացներն ուսումնասիրել էին գնդակների վարքը միկրոգրավիտացիայի պայմաններում՝ չափելով պտույտի արագությունը, տատանումներն ու պտույտի առանցքը, որպեսզի ստացված տվյալները համեմատեն Երկրի վրա կատարված փորձերի հետ։ Ըստ Nature-ի՝ Trionda-ն աշխարհի առաջնությունների պատմության ամենատեխնոլոգիական գնդակներից մեկն է։ Գնդակի Trionda անվանումը ծագում է իսպաներեն «երեք ալիք» արտահայտությունից և խորհրդանշում է մրցաշարի երեք հյուրընկալող երկրներին՝ ԱՄՆ-ին, Կանադային և Մեքսիկային։

Գնդակի կառուցվածքը բաղկացած է չորս վահանակից՝ խոր կարերով, ինչը պետք է բարելավի թռիչքի կայունությունը, իսկ ռելիեֆային մակերեսը կապահովի ավելի լավ կպչունություն անձրևոտ եղանակին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment