Լայնածավալ խափանումներ X-ում

Downdetector կայքի տվյալներով՝ X սոցիալական ցանցի օգտատերերը ամբողջ աշխարհում հայտնում են լայնածավալ խափանումների մասին։

 

Ամենամեծ թվով բողոքները՝ ավելի քան 32,000, ստացվել են Միացյալ Նահանգներից։ Խափանումների մասին հաղորդվում է նաև Կանադայից, Բրազիլիայից, Մեքսիկայից, Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Մալայզիայից և մի շարք այլ երկրներից։

Օգտատերերի մեծ մասը հաղորդում է հավելվածի և կայքի խնդիրների, ինչպես նաև լրահոսի ցուցադրման խնդիրների մասին։ 

 

Leave a Comment