Այս պահի դրությամբ մրցաշարի ռմբարկուների մրցավազքը եռիշխանություն է. աղյուսակը գլխավորում են Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին, Կանադայի ազգային ընտրանու հարձակվող Ջոնաթան Դևիդը և Գերմանիայի հավաքականի հարձակվող Դենիզ Ունդավը։ Նրանք դարձել են 3-ական գոլի հեղինակ։ 4-ից 22-րդ տեղերը զբաղեցնում են այն ֆուտբոլիստները, որոնք աչքի են ընկել երկուական անգամ։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի խմբային փուլը կտևի հունիսի 11-ից 27-ը։ Թիմերը միմյանց հետ կխաղան շրջանաձև համակարգով (յուրաքանչյուրը՝ 3-ական հանդիպում)։
Փլեյ-օֆֆի ուղեգիր կնվաճեն յուրաքանչյուր խմբի լավագույն երկու հավաքականները, ինչպես նաև երրորդ տեղ զբաղեցրած 8 լավագույն թիմերը։ Մրցաշարում ընդհանուր առմամբ կանցկացվի 104 հանդիպում, ինչը ռեկորդային ցուցանիշ է աշխարհի առաջնությունների պատմության մեջ։