Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան, ինչն առավել քան տեղավորվում է այսպես կոչված «միջանցքային տրամաբանության» նմեջ

Որքանով հասկանում եմ, «Տելեկոմ Արմենիայի» ու «Ազերտելեկոմի» միջև կնքված համաձայնագրի նպատակն է ինտերնետի մատակարարում ապահովել դեպի Նախիջևան:

Մասնագետներն ասում են՝ մեզ համար էլ ձևավորվում է ռեզերվային գիծ: Օրինակ, եթե Վրաստանից եկող մալուխը հերթական անգամ վնասվի, ապա մենք կունենանք ինտերնետի այլընտրանքային աղբյուր:

Հարց է առաջանում՝  ինչո՞ւ ենք մենք մեր թվային-տեղեկատվական անվտանգության ապահովումը տակավին կապում ցամաքային մալուխի հետ, եթե 2025 թ.-ին միացել ենք Starlink արբանյակային համակարգին: Վերջինս, ինչպես գիտենք, ունի մի շարք ռազմավարական առավելություններ ցամաքային կաբելային ինտերնետի համեմատ:

Հարցն ունի նաև գեոքաղաքական բաղադիչ, որն այս պատմության մեջ, ըստ իս, առանցքային է:

Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան, ինչն առավել քան տեղավորվում է այսպես կոչված «միջանցքային տրամաբանության»  մեջ: Վերջինս, ինչպես գիտենք, չի սահմանափակվում միայն ցամաքային տրանսպորտային հաղորդակցություններով, այլ ենթադրում է նաև էներգետիկ, թվային և այլ տեսակի հաղորդակցային երթուղիներ:

Ուստի, առանց երկկողմ հարաբերությունների ու սահմանային հարցերի կարգավորման, նման ենթակառուցվածքային նախագծերն ավելի շուտ ռիսկեր ու սպառնալիքներ են պարունակում Հայաստան համար, քան այլընտրաքային հնարավորություններ:

Վահե Դավթյան, քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ

Leave a Comment