Գյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռով

1lurer.am  «Պոբեդա» ավիաընկերության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մախաչկալայում չպլանավորված վայրէջք կատարած Գյումրու չվերթի մեկնումը նախատեսված է Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-ին (Երևանի ժամանակով ժամը 17:00-ին)։


 


«Ուղևորները տեղափոխվել են օդանավակայանի տերմինալ, անցնում են անձնագրային ստուգում և սահմանված կարգով ստանում են ուղեբեռը։ Մոսկվա թռիչքի համար կօգտագործվի պահեստային ինքնաթիռ», – «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է «Պոբեդան»։


 


Ռուսաստանի քննչական կոմիտեի տվյալներով՝ Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը եղել է ճնշման սենսորի սխալ գործարկումը: Դա էլ, ըստ էության, հանգեցրել է Մախաչկալայի օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարելու որոշմանը։


 


«Պոբեդա» ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 186 մարդ։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ ինքնաթիռը թռիչքը կշարունակի ավելի ուշ։


 


 


 


 



 


 

Leave a Comment