Կիբերանվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանը գրել է.
«Ինչո՞վ է սպառնում «Team Telecom»-ի և «AzerTelecom»-ի համագործակցությունը
«AzerTelecom»-ի ենթակառուցվածքով անցնող տրաֆիկը կարող է վերլուծվել: Հաղորդակցությունների բովանդակությունը, ամենայն հավանականությամբ, հասանելի չի լինի. այսօր գրեթե ողջ հաղորդակցությունը կոդավորված է TLS-ով: Այնտեղ MITM հարձակումների փոքր հավանականություն կա, բայց այն մեծ չէ:
AzerTelecom-ը հնարավորություն կստանա հայկական ինտերնետային տրաֆիկը անցկացնել DPI (Deep Packet Inspection) համակարգերի միջոցով, ինչը թույլ կտա պրոֆիլավորել և վերլուծել հայ օգտատերերի վարքագիծը։ Կրկնում եմ՝ խոսքը փոխանցվող տվյալների բովանդակությանը հասանելիություն ստանալու մասին չէ, այլ կապի մետատվյալներին (metadata) հասանելիության մասին։