
Տագնապի ազդանշան տված Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Մախաչկալայի պահեստային օդանավակայանում։ Այդ մասին հայտնում է «Պոբեդա» ավիաընկերությունը, գրում է ТАСС-ը։
Մասնագետները ներկայումս իրականացնում են ինքնաթիռի տեխնիկական վիճակի գնահատում։
Մախաչկալայից որոշ ժամանակ անց այն կթռչի Մոսկվա, Sputnik Արմենիային հայտնել են Քաղավիացիայից։