Կատարի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է առնվազն 54 մարդ

Դոհայից հյուսիս-արևելք գտնվող Ռաս Լաֆանի արդյունաբերական գոտում գտնվող գազի վերամշակման գործարանում պայթյուն է եղի ունեցել, որի հեևանքով վիրավորվել է առնվազն 54 մարդ: 18 մարդ համարվում է անհե կորած: Այս մասին հայտնել է Կատարի Ներքին գործերի նախարարությունը։

«Ռաս Լաֆանի արդյունաբերական գոտու գործարաններից մեկում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորների ընդհանուր թիվը 54 է, մինչդեռ Լեխվիայի ներքին անվտանգության ուժերի որոնողական-փրկարարական խումբը քաղաքացիական պաշտպանության հետ համատեղ գործողություն է իրականացնում 18 անհետ կորած անձանց գտնելու համար», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Պայթյունը տեղի է ունեցել կիրակի երեկոյան: եղի լրատվամիջոցները հայտնել են, որ Դոհայի մի քանի թաղամասերի բնակիչները կիրակի երեկոյան զգացել են տարօրինակ ցնցումներ, որոնք նման են երկրաշարժի։ Շենքերում ցնցվել են պատուհաններն ու դռները։ Ավելի ուշ Կատարի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է Ռաս Լաֆանի արդյունաբերական գոտում, որտեղ գտնվում են էմիրության հիմնական հեղուկացված բնական գազի արտադրության օբյեկտները, տեղայնացված պայթյունի մասին։ Reuters-ը, հղում անելով աղբյուրին, այնուհետև հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Barzan-ի գազի վերամշակման գործարանում՝ շահագործման սխալի հետևանքով։

 

Leave a Comment