Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը

Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը

Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունը՝ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորությամբ, ավարտել է շվեյցարական բանակցությունները։ 18-ժամյա ինտենսիվ քննարկումներից հետո իրանական կողմը լքել է բանակցությունների վայրը։

Այցի ընթացքում Իրանի ներկայացուցիչները երկկողմ և քառակողմ ձևաչափերով հանդիպումներ են ունեցել ԱՄՆ-ի պատվիրակության, ինչպես նաև Պակիստանի և Կատարի միջնորդների հետ։ Քննարկումների առանցքում փոխըմբռնման հուշագրի կատարման ընթացքն ու վերջնական համաձայնագրին անցնելու պայմաններն էին։

Բանակցությունների ավարտից հետո Կատարը և Պակիստանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ տեղեկացնելով 60-օրյա «ճանապարհային քարտեզի» շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մասին։

Համաձայնեցվել է նաև Բարձրագույն կոմիտեի ստեղծումը և տեխնիկական աշխատանքային խմբերի գործարկումը, որոնց քննարկումները կշարունակվեն մինչև ընթացիկ շաբաթվա վերջ Բյուրգենշտոկում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment