Տիգրան Ավինյանը նոր խորհրդական ունի

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ հունիսի 22–ին, գործակարգավարական խորհրդակցության սկզբում  հայտարարեց երկու նոր նշանակման մասին։

Ըստ այդմ, Արման Անդրեասյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական, իսկ Գարեգին Գրիգորյանը՝ Երևանի քաղաքապետիարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։

«Շնորհավորում եմ գործընկերներին և մաղթում բեղուն գործունեություն»,- ասաց Ավինյանը։

Հիշեցնենք, որ որ տրանսպորտի վարչության նախկին պետ Վազգեն Հարությունյանի պաշտոնավարումը կասեցվել էր ամիսներ առաջ։ Նրա նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։  

Leave a Comment