AzerTelecom-ը և Telecom Armenia-ն ստորագրել են ինտերնետային տրաֆիկի տարանցման մասին համաձայնագիր

AzerTelecom և Telecom Armenia ընկերությունները երկկողմ համաձայնագրեր են ստորագրել, որոնց համաձայն Հայաստանի միջազգային ինտերնետային կապը կտրամադրվի նաև Ադրբեջանի տարածքով։

Համաձայնագրերի շրջանակում տարածաշրջանի առաջատար մագիստրալ ինտերնետային օպերատոր AzerTelecom-ը կընդլայնի միջազգային ինտերնետային տրաֆիկի փոխանցման ծառայությունների աշխարհագրությունը, ինչպես նաև սեփական ենթակառուցվածքի միջոցով կապահովի դեպի Հայաստան ուղղվող ինտերնետային տրաֆիկի տարանցումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ նման համաձայնագրերը նպաստում են տարածաշրջանում կապի երթուղիների բազմազանեցմանը, հեռահաղորդակցական ցանցերի հուսալիության հետագա բարձրացմանը և հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության զարգացմանը։

Leave a Comment