Երեխաների խնամքն իրականացվում էր հոգեկան առողջության կենտրոնի մի հատվածում, տարօրինակ էր և նորմալ չէր. երեխաները տեղափոխվել են նոր տարածք. Ավինյան




 

tert.am. Արաբկիր վարչական շրջանում, որտեղ երեխաների խնամքը փաստացի իրականացվում էր հոգեկան առողջության կենտրոնի մի հատվածում, որն իրապես տարօրինակ էր և նորմալ երևույթ չէր, տվել ենք լուծում: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:


 


«Բոլոր երեխաները տեղափոխվել են նոր տարածք, հենց նույն՝ Կորեայի ձորի հատվածում, և արդեն մանկապարտեզի աշխատանքները կազմակերպվում են մի տարածքում, որը քաղաքապետարանը վարձում է»,-նշել է նա:


 


 



 


 

Leave a Comment