Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ

Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ

Հարավային Լիբանանում Իսրայելի ուժերի դեմ պայքարում «Հեզբոլլահը» անցել է ռազմական նոր մեթոդների:

Իրանական «Mehr» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կազմակերպությունն այժմ կիրառում է մարտավարություն, որի նպատակն է հյուծել հակառակորդին՝ պատճառելով մարդկային և ֆինանսական կորուստներ:

Նոր ռազմավարությունը ներառում է արդյունավետ դարանակալումներ, կամիկաձե անօդաչու թռչող սարքերի կիրառում, ինչպես նաև հրթիռային հզորության պահպանում՝ սպառնալով ցանկացած ներխուժող ուժի: Ըստ հայտարարության՝ խմբավորմանը հաջողվել է պայքարը «խոչընդոտների միջոցով զսպում» մակարդակից տեղափոխել «հյուծման և ծախսերի ավելացման միջոցով զսպման» փուլ:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment