Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել Կիևյան կամրջի հիմնանորոգման գործընթացին։ Զեկուցվել է, որ նախատեսվում է իրականացնել կամրջի երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնում, դեֆորմացիոն կարերի ջրահեռացման համակարգի նորացում և այլն։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, արձագանքելով աշխատանքներին, նշել է, որ տեմպը, ընդհանուր առմամբ, լավն է, և կարևոր է պահպանել այն. «Որքան էլ այս աշխատանքները կարևոր են ու երևանցիների անվտանգությանն են միտված, այնուամենայնիվ, դրանք բազմաթիվ խնդիրներ են ստեղծում քաղաքում՝ խցանումների հետ կապված»։ Ըստ նրա՝ ժամկետների ու որակի հետ կապված վերահսկողությունը պետք է շատ ինտենսիվ լինի։
