Տավուշում 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է զգացվել – armeniatoday.am

Հունիսի 22-ին` ժամը 09:03-ին, Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք 2,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում, ինչպես նաև Կողբ, Աչաջուր և Ոսկեպար գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Նշվում է, որ երկրաշարժի օջախի խորությունը 10 կմ է։

Leave a Comment