Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը հանդես կգա նոր մարզահագուստով

Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը հանդես կգա նոր մրցումային հագուստով, հայտնել են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից:

Ըստ հրապարակման՝ ինչպես 2025 թվականին, այնպես էլ 2026-ին հայ մարզիկների մարզահագուստի արտադրությունն իրականացրել է «Մելանտե» հայկական ընկերությունը։

Նոր դիզայնով մրցումային հագուստը, ըստ ֆեդերացիայի, ունի հիմնականում կապույտ գույն, դարձերեսին առկա է «Armenia» գրառումը և ՀՀ զինանշանը, իսկ թիկունքում պատկերված կլինի ֆեդերացիայի տարբերանշանը։

Leave a Comment