Իսրայելը կմնա Լիբանանի հարավում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է․Նեթանյահու

Իսրայելական ուժերը կմնան Լիբանանի հարավում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի Իսրայելի ժողովրդին պաշտպանելու համար, հայտարարել է  Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հայտնել է ՌԻԱ Նովոստին։

«Մենք կմնանք Լիբանանի հարավի անվտանգության գոտում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ հյուսիսի սիրելի ժողովրդին և բոլոր Իսրայելի քաղաքացիներին պաշտպանելու համար», – ասել է Նեթանյահուն իր եղբոր՝ 1976 թվականին ինքնաթիռի առևանգման գործողության ժամանակ զոհված իսրայելցի հրամանատարի մահվան 50-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։

Leave a Comment