«Առանց Ֆիլտրի» հաղորդման հյուրն է 1996-1999թթ. ԿԸՀ նախագահ Խաչատուր Բեզիրջյանը։ Նա խոսել է մասնագիտությունների ընտրությունից, աշխատանքային առաջին տարիներից, Ղարաբաղյան շարժումից և ԿԸՀ ձևավորման տարիներից։
Բեզիրջյանը պատմել է Հանձնաժողովի ձևավորման և ընտրությունից ընտրություն ինստիտուցիոնալ փոփոխությունների մասին, 1996թ. նախագահական ընտրություններից առաջ և հետո տեղի ունեցած զարգացումներից, 1998թ. արտահերթ ընտրության և դժվարությունների մասին։
Անդրադարձել է Վազգեն Սարգսյանի հետ զրույցներին և Քոչարյանի թեկնածու դառնալու ընթացքում առաջացած փաստաթղթային խնդիրներին։
Բեզիրջյանը նաև կարծիք է հայտնել վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների և սպասվող իրադարձությունների մասին։
