ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրանցի պաշտոնյաների հետ ունեցած զրույցում զգուշացրել է, որ Հորմուզի նեղուցը փակելու դեպքում նրանք այլևս երկիր չեն ունենա և նույնիսկ չեն վերադառնա իրենց անիծյալ երկիրը։
Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա։ Դուք նույնիսկ չեք վերադառնա ձեր անիծյալ երկիրը։ Այս մասին իրանցի պաշտոնյաների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Փեզեշքիանը պետք է զգույշ լինի իր հայտարարությունների մեջ։ Նա պետք է կարգի բերի իր երկիրը, հակառակ դեպքում մենք կգրավենք երկրի մնացած մասը»,- ասել է նա։ Թրամփը սպառնացել է Իրանին հետագա հարվածներով, եթե Թեհրանը չվերահսկի Լիբանանում իրանամետ խմբավորումները։