Դոնալդ Թրամփը հայտարարություն է արել Չիկագոյում սպանությունների վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը SocialTruth-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Չիկագոյում տեղի ունեցող մեծաթիվ սպանություններին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը SocialTruth-ի իր միկրոբլոգում գրել է, որ Չիկագոյում շատ սպանություններ են տեղի ունենում: 

«22 մարդ վիրավորվել է հրազենային կրակոցներից, առնվազն 4-ը զոհվել է։ Ինչո՞ւ նահանգապետ Փրիցքերը չի զանգում ինձ՝ օգնության համար։ Ես կարող էի Չիկագոն անվտանգ քաղաք դարձնել ՄԵԿ ԱՄՍՈՒՄ, իսկ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ այն կդառնար ԱՄՆ-ի ամենաանվտանգ քաղաքներից մեկը։ Վաշինգտոնը ԱՄՆ-ի ամենավտանգավոր քաղաքներից մեկից դարձել է ամենաանվտանգներից մեկը», – նշել է նա:

Leave a Comment