Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասում անհետացել է Robinson R44 ուղղաթիռը, որը կատարում էր անտառային ավիացիոն աշխատանքներ, հայտնել են Հեռավորարևելյան տրանսպորտային դատախազությունը և Ռուսաստանի Քննչական կոմիտեն։
Քննության տվյալներով՝ ուղղաթիռը թռիչք է իրականացրել Տերնեյ բնակավայրից դեպի Տերնեյի շրջանի Եդինկա գյուղ, սակայն սահմանված ժամին կապի դուրս չի եկել։ Նրա գտնվելու վայրը դեռևս հայտնի չէ, իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։
Նշվում է, որ օդանավում գտնվել են օդաչուն և օդաչու-դիտորդը։ Հարուցվել է քրեական գործ՝ օդային տրանսպորտի շահագործման անվտանգության կանոնների խախտման հոդվածով, որը նախատեսում է պատասխանատվություն երկու և ավելի անձանց մահվան դեպքում։
Դատախազության տվյալներով՝ անձնակազմը տեղական ժամանակով կեսօրին պետք է կապ հաստատեր։ Եդինկան Պրիմորիեի ամենահեռավոր բնակավայրն է, որն ունի կանոնավոր օդային հաղորդակցություն տարածաշրջանի վարչական կենտրոնի հետ։
