Ղրիմ տանող Կերչի անցումը լիովին փակվել է

Ղրիմ տանող Կերչի լաստանավային անցումը լիովին փակվել է, իսկ բուն թերակղզում ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դադարեցվել է վառելիքի վաճառքը։ 

Ինչպես հայտնել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը, այսօրվանից Կերչի անցումով լաստանավային փոխադրումները ժամանակավորապես չեն իրականացվի։ 

Օպերատիվ շտաբից հիշեցրել են, որ բեռնատար տրանսպորտի երթևեկությունն արդեն իսկ արգելված է Ղրիմի կամրջով, ուստի վարորդներին խորհուրդ են տվել ընտրել այլընտրանքային ցամաքային երթուղի։ 

Կերչի անցման փակման պատճառ է նշվել անօդաչու թռչող սարքերի հարձակումը, որի հետևանքով հրդեհ է բռնկվել նավթային տերմինալում։ 

Leave a Comment