Մանկական ճամբարի վրա հարձակման հետևանքով 13 երեխա Է տուժել Տուվայում • Tribune.am

Նախնական տեղեկությունների համաձայն՝ Տուվայի մանկական ճամբարում տղամարդու կողմից հարձակման հետևանքով վիրավորվել է 13 երեխա։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները։

«Ճամբարում մոտ 30 մարդ է եղել։ Նախնական գնահատականներով՝ 13 մարդ վիրավորվել է», — գործակալությանը հայտնել է աղբյուրը։

Ավելի վաղ Տուվայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը հունիսի 21-ի գիշերը մտել է Չագիտայ լճի ափին գտնվող Օրլյոնոկի մանկական ճամբար և հարձակվել երեխաների վրա։

Leave a Comment