Վրաստանում մի քանի ժամով փակել են Վերին Լարս տանող ճանապարհի հատվածը բեռնատարների համար



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վրաստանում մի քանի ժամով փակել են Վերին Լարս տանող ճանապարհի հատվածը բեռնատարների համար՝ վերանորոգման աշխատանքների պատճառով։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

Երթևեկությունը մինչև ժամը 18:00-ն դադարեցված է Գուդաուրիից դեպի Ջվարի լեռնանցք (91-99 կմ) հատվածում:

Մարդատար մեքենաների երթևեկությունը թույլատրվում է։



Leave a Comment