Վրաստանում վերանորոգման աշխատանքների պատճառով բեռնատար տրանսպորտային միջոցների համար մի քանի ժամով փակվել է դեպի Վերին Լարս տանող ճանապարհի որոշակի հատված։
Գուդաուրիից դեպի Ջվարի լեռնանցք ընկած ճանապարհահատվածում (91-99 կմ) երթևեկությունը դադարեցված է մինչև ժամը 18:00-ն: Միևնույն ժամանակ, մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը թույլատրվում է։