Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը

Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը

Երաժշտական հոսքային ծառայություն Apple Music-ը և երաժշտական վիճակագրությամբ զբաղվող Chart Data-ն հրապարակել են հարթակի պատմության ընթացքում ամենաշատ լսված 20 արտիստների վարկանիշը։

Ցանկը կազմվել է ավելի քան 11 տարվա տվյալների հիման վրա՝ սկսած Apple Music-ի գործարկումից՝ 2015 թվականի հունիսից։ Վարկանիշի հրապարակումից հետո Apple Music-ի պաշտոնական էջը վերահրապարակել է այն՝ փաստացի հաստատելով ներկայացված տվյալների պաշտոնական բնույթը։

Վարկանիշի առաջին հորիզոնականում է Դրեյքը (Drake), որը դարձել է Apple Music-ի պատմության ամենաշատ լսված արտիստը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Թեյլոր Սվիֆթը՝ դառնալով նաև հարթակի պատմության ամենաշատ լսված կին արտիստը։ Եռյակը եզրափակում է Ֆյուչըրը (Future)։

Վարկանիշը ցույց է տալիս հիփ-հոփ ժանրի գերակշռությունը հարթակում, թեև ցանկում տեղ են գտել նաև փոփ և քանթրի երաժշտության ներկայացուցիչներ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment