Բրազիլիայում միլիոնավոր մարդիկ ծանուցում են ստացել այլմոլորակայինների ներխուժման մասին

Բրազիլիայում հաքերները կոտրել են արտակարգ ծանուցումների համակարգը և միլիոնավոր քաղաքացիների ուղարկել հաղորդագրություններ այլմոլորակայինների ներխուժման մասին։ 

Միջադեպի մասին պատմել է երկրի Քաղաքացիական պաշտպանության հարցերով քարտուղար Վոլնեյ Վոլֆը։ 

«Սա ամենևին առաջին դեպքը չէ, երբ պետական մարմինների համակարգերը ենթարկվում են կիբերհանցագործների հարձակումներին։ Ցավոք, կան մարդիկ, որոնք գիտակցաբար փորձում են վնաս հասցնել երկրին»,- հայտարարել է Վոլնեյ Վոլֆը։

Դեպքը լայն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում, իսկ քաղաքային և նահանգային իշխանությունները շտապել են հայտարարել, որ հաղորդագրությունները որևէ իրական սպառնալիքի հետ կապված չեն։ 

Բրազիլիայի իշխանությունները միջադեպի վերաբերյալ հետաքննություն կանցկացնեն Դաշնային ոստիկանության մասնակցությամբ։

 

Leave a Comment