Հաքերները կոտրել են Բրազիլիայի հանրային ազդանշանային համակարգը

Հաքերները կոտրել են Բրազիլիայի հանրային ազդանշանային համակարգը

Բրազիլիայի մի քանի քաղաքների բնակիչներ երկրի քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայությունից հաղորդագրություն են ստացել, որում կար «մարդատյացություն» բառը՝ հնարավոր հաքերային հարձակման պատճառով, հաղորդում է Ազգային քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։

Գործակալության X սոցիալական մեդիա հարթակում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթից շաբաթ օրվա գիշերը։ Քաղաքացիական պաշտպանության ահազանգեր ուղարկող հարթակը անջատվել է հաքերային հարձակման հետևանքով, ինչի պտճառով անհայտ աղբյուրից հաղորդագրություն է ուղարկվել երկրի տարբեր շրջաններ։

«Ուղարկված հաղորդագրությունը դասակարգվել է որպես «արտակարգ տագնապ» և պարունակում էր «մարդատյացություն» բառը… Սա, հավանաբար, հաքերային հարձակում է», – նշվում է գործակալության հրապարակման մեջ։

Leave a Comment