Երեւանում տեղի ունեցած զինված միջադեպի հետեւանքով 4 անձ տեղափոխվել է հիվանդանոց. ՆԳՆ-ն հայտնում է ձերբակալվածի մասին



Հասարակություն


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՆԳՆ-ն  պաշտոնապես հաստատել է, որ այսօր Երեւանում կրկին կրակոցներ են հնչել։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝  ժամը 13-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիսավան փողոցում քաղաքացիներ են վիճաբանում։ 


Դեպքի վայր են մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբերը։ 

«Պարզվել է, որ Սիսավան փողոցում վիճաբանություն է եղել, գործի է դրվել նաև հրազեն։ 

Միջադեպի արդյունքում տարբեր բժշկական հաստատություններ է տեղափոխվել 4 անձ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: 

Մեկ անձ ձերբակալվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մասնակիցների ողջ շրջանակը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ»,. ՆԳՆ



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment