«Մերցը պետք է հեռանա». Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել

«Մերցը պետք է հեռանա» կարգախոսով բողոքի ակցիա է անցկացվել Գերմանիայի Աուգսբուրգ քաղաքում։

Ցուցարարները դժգոհություն են հայտնել Գերմանիայի տնտեսական և արտաքին քաղաքականությունից՝ պահանջելով կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հրաժարականը։

Սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունների համաձայն՝ ակցիայի մասնակիցները կոչ են արել ստորագրել Մերցի հրաժարականի պահանջով հանրագիրը, որն արդեն աջակցել է ավելի քան 350 հազար մարդ։

Միաժամանակ, այսօր հարյուրավոր գերմանացիներ հավաքվել են Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ՝ մասնակցելու Ռուսաստանի հետ խաղաղության հաստատման օգտին կազմակերպված հանրահավաքին։

Leave a Comment