Ժամը 15:00-ի դրությամբ եղանակի ռեկորդային ցուցանիշները գերազանցվել են


Հասարակություն


Հունիսի 20-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մի շարք օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ։

Ժամը 15:00-ի դրությամբ նախորդ ռեկորդային ցուցանիշները գերազանցվել են հետևյալ կայաններում․

Հանքավան՝ +25.1°C (նախկին ռեկորդ՝ +24.6°C, 2015թ.)
Հրազդան՝ +28.2°C (նախկին ռեկորդ՝ +28.0°C, 2021թ.)
Շորժա՝ +28.0°C (նախկին ռեկորդ՝ +26.0°C, 2021թ.)
Մարտունի՝ +28.0°C (նախկին ռեկորդ՝ +27.6°C, 1941թ.)
Սևան լճային՝ +26.4°C (նախկին ռեկորդ՝ +25.3°C, 1974թ.)


 Հ.Գ. Հետաքրքիր է չէ մեր կլիման իր կտրուկ փոփոխություններով․ ընդամենը մեկ օր առաջ հանրապետության շատ շրջաններում եղանակը բավական զով էր, իսկ այսօր արդեն մի շարք օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ։


Leave a Comment