Թուրքիայում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով չորս մարդ է զոհվել – armeniatoday.am

Թուրքիայի Իսպարտա նահանգում ավտոբուսի վթարի հետևանքով 4 մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ 5 վիրավոր գտնվում է ծանր վիճակում։

Զբոսաշրջային ավտոբուսի վարորդը, որը Իսպարտա նահանգի տեսարժան վայրերի շրջագայությունից հետո մարդկանց էր տեղափոխում Կոնյա քաղաք, մայրուղու վրա անհայտ պատճառով կորցրել է ավտոբուսի կառավարումը։ Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և շրջվել։

Leave a Comment