ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքսիկայի հաղթանակից հետո Լոս Անջելեսի փողոցներում քաոս է սկսվել

Լոս Անջելեսի փողոցներում ֆուտբոլային երկրպագուները անկարգություններ են հրահրել։ Անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ Աշխարհի առաջնությունում Մեքսիկայի հավաքականը հաղթել է Հարավային Կորեայի թիմին։

Ինչպես նշում է New York Post-ը, երկրպագուները ճոճել են ավտոմեքենաները, բարձրացել դրանց տանիքներին և հրավառություններ կազմակերպել։

Հաղորդվում է նաև Սեուլի միջազգային զբոսայգու հարակից տարածքում տեղի ունեցած հրաձգության մասին, որտեղ խաղից առաջ հավաքվել էին երկրպագուները։ Միջադեպի հետևանքով մեկ մարդ տուժել է, իսկ կասկածյալը ձերբակալվել է։

Leave a Comment