19:00 Լուրերը մեկ տողով. Դիզվառելիքի մեծ խմբաքանակ Ադրբեջանից. ինչ է կատարվում աշխարհում և Հայաստանում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

• Հայաստանում սպասվում է անձրև, ամպրոպ և օդի ջերմաստիճանի աստիճանական նվազում։ 

• Առողջապահության նախարարությունը կարևորել է համակարգի միասնականությունը և առողջության ապահովագրության ներդրման ծրագիրը։ 

• Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքի հերթական մեծ խմբաքանակը։ 

• Եվրամիությունը նոր պայմանագրերով Թուրքիայից կպահանջի չարտահանել ռուսական ծագման գազ։ 

• Գերմանիայում երկու բեռնատար գնացքների բախման հետևանքով մեկ մարդ է զոհվել։ 

• Մեծ Բրիտանիան Ուկրաինայում փորձարկելու համար մշակում է սեփական էժան հեռահար սպառազինություն։ 

• Զապորոժիե քաղաքում պայթյուն է որոտացել, իսկ տեղի ատոմակայանում անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը։ 

• Վրաստանի Ուռեկի առողջարանում ծովային հոսանքը քշել է չորս քաղաքացու, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել։ 

Leave a Comment