Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ծաղկաձորում հավաք իրականացնող տղամարդկանց թիմի և մարզչական կազմի հետ:

Այս մասին տեղեկացնում է Ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մարզիկներն արդեն մեկնարկել են նախապատրաստական աշխատանքները տարեվերջին սպասվող աշխարհի առաջնության համար: 

Նշված ստուգատեսը հանդիսանում է առաջին վարկանիշային մրցաշարը, որի միջոցով ծանրորդները սկսում են վարկանիշային միավորներ կուտակել:

Leave a Comment