Մյունխենում գնացքների բախման հետևանքով մեկ մարդ է մահացել. ԶԼՄ – armeniatoday.am

Մյունխենում գիշերը երկաթուղային կամրջի վրա երկու բեռնատար գնացք է բախվել, ինչից հետո երկու վագոն մոտ հինգ մետր բարձրությունից ընկել է Շտալհայմեր Շտրասե փողոցի վրա, հայտնում է ՌԲԿ-ն։ 

Միջադեպի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Բախումը տեղի է ունեցել Միլբերտսհոֆեն շրջանում։ Ոստիկանության տվյալներով՝ ընկած վագոնները դատարկ էին։

Հրշեջ ծառայության ներկայացուցիչը կատարվածն «անհավանական» է անվանել։ Մասնագետները պարզում են բախման պատճառները և գնահատում հասցված վնասը։ Տարածաշրջանային և միջքաղաքային գնացքների երթևեկության խափանումներ չեն սպասվում, քանի որ վթարը տեղի է ունեցել միայն բեռնատար շարժակազմերի համար նախատեսված գծի վրա։

Leave a Comment