Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։
Տեղում աշխատում են արդեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Ռաֆայել Սարգսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արթուր Մուրադյանի և Վահե Աճեմյանի գլխավորությամբ։Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի մանրամասները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու նրանց և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։Այս պահին նաև պարզում են արդյոք նշված միջադեպից հետո հիվանդանոցներ վիրավոր կամ վիրավորներ տեղափոխվել են, թե ոչ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: