Թրամփը պահանջել է, որ եվրոպական պետությունները Վաշինգտոնին փոխհատուցեն 350 միլիարդ դոլար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է, որ եվրոպական պետությունները Վաշինգտոնին փոխհատուցեն 350 միլիարդ դոլարը, որը Բայդենի կառավարությունը հատկացրել է Կիևի սպառազինության համար։

Էնդրյուս ռազմաբազայում ունեցած ելույթի ընթացքում Միացյալ Նահանգների ղեկավարը հայտնել է, որ այդ դիրքորոշումն արդեն փոխանցել է Եվրոպական միության առաջնորդներին։ 

Նա նաև դժգոհություն է հայտնել նախորդ վարչակազմի գործողություններից, որոնք նույնիսկ փոխհատուցման պահանջ չեն ներկայացրել։

«Այն ամենը, ինչ պետք էր անել, եվրոպացիներին ասելն էր՝ “Ուղղակի վճարեք մեզ”», — ընդգծել է Թրամփը։

Leave a Comment