Կրասնոդարի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել հարձակում

ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը տեղեկացրել է, որ Կրասնոդարի առևտրի կենտրոններից մեկում մաչետեով զինված տղամարդը հարձակում է գործել այցելուների վրա, ինչի հետևանքով կան վիրավորներ, իսկ մեկ կին կյանքից զրկվել է։

Առևտրի կենտրոնի շենքում երիտասարդը դանակի վնասվածքներ է հասցրել մի քանի քաղաքացու, և, նախնական տեղեկություններով, մեկ կին մահացել է։ Հանցագործություն կատարած անձն արդեն ձերբակալված է։

«Երիտասարդն առևտրի կենտրոնի շենքում դանակի վնասվածքներ է հասցրել մի քանի այցելուի։ Նախնական տվյալներով՝ մեկ կին մահացել է»

Leave a Comment