Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ




Այսօր՝ հունիսի 20-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիլիկիա թաղամասում՝ Սիսվան փողոցում, կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։


 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։


 


Դեպքի վայրում քրեական և համայնքային ոստիկանները հայտնաբերել են ատրճանակից և ինքնաձիգից արձակված մի քանի պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, բնակչի տան երկաթե դարպասի վրա կրակոցի հետքեր, դարպասի մոտ կայանված Honda-ի վրա նույնպես հայտնաբերվել է կրակոցի հետք։


 


Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


 


Այս պահին նաև պարզում են արդյոք նշված միջադեպից հետո հիվանդանոցներ վիրավոր կամ վիրավորներ տեղափոխվել են, թե ոչ։


 



 


 

Leave a Comment