Եվրոպական խորհրդի նախագահը կոչ է արել կապ հաստատել Մոսկվայի հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ԵՄ անդամ պետություններին հորդորել է Ռուսաստանի հետ ստեղծել ուղիղ դիվանագիտական կապեր:

Նա նշել է, որ Մոսկվայի հետ երկխոսություն սկսելու պահը դեռևս չի հասունացել, սակայն Բրյուսելից պահանջվում է անհապաղ ձևավորել ուղիղ կապի ուղիներ: Կոշտան շեշտադրել է, որ Եվրամիությունը պարտադիր կերպով պետք է ներկայացված լինի խաղաղությանը վերաբերող ապագա բանակցություններում, և Եվրոպայի շահերի պաշտպանությունը պետք է իրականացնեն հենց ԵՄ կառույցները:

Leave a Comment