Հայ սպային ողջ-ողջ դաստակները կտրած և գլխատած Մամեդովին Ալիևը պարգևատրել է «Արիության համար» մեդալով

Ինչպես արդեն հայտնել ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտեց 2016 թվականի ապրիլյան մարտական ​​գործողությունների ժամանակ Արցախի պաշտպանության բանակի 6-րդ պաշտպանական շրջանի մայոր Հայկ Թորոյանի մարմնի խոշտանգման, սպանության և պղծման փաստը՝ Ադրբեջանին  պարտադրելով   90. 000 եվրո վճարել սպանվածի հարազատներին։

Լուսանկարում Սերհան Սենանի օղլու Մամեդովն է՝  Ադրբեջանի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերի ենթասպան (ծնված 1991 թվականի ապրիլի 4-ին, Բարդայի շրջանի Օտուզիկիլիար գյուղում):

Հենց  Մամեդովն է  կատարել   ռազմական հանցագործությունը՝ կտրեկով մայոր Թորոսյանի դաստակները, այնուհետև գլխատելով նրան. ըստ դատաբժշկական փորձաքննության՝ դաստակները կտրելու և գլխատելու ժամանակ հայ զինվորը  դեռ ողջ է եղել։ Մամեդովը գլխատել է նաև  ռազմական բեռնատարի վարորդին՝ պայմանագրային զինծառայող Հրանտ Ղարիբյանին:

Այս հանցագործությունից հետո՝ 2016 թվականի հունիսի 24-ին, Իլհամ Ալիևի հրամանագրով, Մամեդովը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Մամեդովի գլխավորած խումբը կասկածվում է նաև Թալիշ գյուղից տարեց Խալափյան զույգի սպանության և հետագայում դրանց մարմինների պղծման մեջ:

ՀՀ համապատասխան մարմինները քրեական գործեր են հարուցել զինծառայողներ Թորոյանի և Ղարիբյանի սպանության և գլխատման, ինչպես նաև 2016 թվականին Թալիշ գյուղից  տարեց ընտանիքի գնդակահարության դեպքերի կապակցությամբ։

Leave a Comment