Ռոբերտ Քոչարյանը ԿԸՀ որոշումը բողոքարկելու նպատակով դիմել է Վարչական դատարան

«Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը դիմել է Վարչական դատարան՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկելու համար։ Տեղեկությունն Armenia Today-ին հաստատեց ԲԴԽ մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը։

Ըստ նրա՝ հայցադիմումը վարույթ է ընդունվել և նիստ է նշանակվել հունիսի 24-ին՝ ժամը 10։00-ին։

Հայցով Քոչարյանը բողոքարկում է ԿԸՀ-ի՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու որոշման դեմ, որից հետո Գլխավոր դատախազությունը գործ էր հարուցել նրա նկատմամբ։

Հունիսի 16-ին Գլխավոր դատախազությունը դիմում էր ներկայացրել ԿԸՀ՝ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով։

Հունիսի 17-ին ԿԸՀ-ն թույլատրել էր Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցել։ Ըստ փաստաբան Արամ Օրբելյանի տեղեկությունների՝ Քոչարյանին առաջադրված մեղադրանքները վերաբերում են 2004-2009 թվականների իրադարձություններին։

Պաշտպանական կողմի տվյալներով՝ մեղադրանքը կապված է կրթական հաստատության գույքի օտարման գործարքի հետ։ 

Կարդացեք նաև՝

Ռոբերտ Քոչարյանի ելքն արգելվել է. նրա գրասենյակը որոշումն ապօրինի է անվանել

Leave a Comment