Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պակիստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվել է 7 մարդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Agence France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով այդ երկրի ոստիկանությանը։

Բաննու շրջանի ոստիկանապետ Յասիր Աֆրիդիի խոսքով՝ առաջին պայթյունը տեղի է ունեցել, երբ ուղևորներ տեղափոխող բեռնատարը հարձակման է ենթարկվել հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքի միջոցով։

Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել վիրավորներին հիվանդանոց տեղափոխող մեքենայի մոտ։



Leave a Comment