Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի հարավին ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի հարավին

Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ՝ չնայած նախորդ օրը Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև կնքված հրադադարին։ Լիբանանի պետական լրատվական գործակալության տվյալներով՝ իսրայելական ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը գիշերը և առավոտյան մի շարք հարվածներ են հասցրել Նաբաթիա շրջանին՝ ավերելով տներ և շենքեր։ Իսրայելական բանակը դեռևս չի մեկնաբանել հարվածների մասին հաղորդագրությունները։

Leave a Comment