ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա և Չինաստան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադրություն ունի այցելել Թուրքիա և Չինաստան: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք շատ ենք ճանապարհորդում։ Մենք կգնանք Թուրքիա։ Մենք նաև տարվա ընթացքում կվերադառնանք Չինաստան»,-ասել է Թրամփը։

Հուլիսի 7-8-ը Անկարայում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։

Leave a Comment